Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարկայինի պետի հորը տուգանել են 750 հազար դրամով. «Հրապարակ»

Մայիս 28,2015 11:21

1700 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին դեռեւս 2014թ. սեպտեմբերին ձերբակալված Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում որպես ռեկտորի խորհրդական եւ մանկավարժ, հեռակա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու Մկրտիչ Ղուկասյանի որդին՝ Արտակ Ղուկասյանը, Նոր Նորքի հարկային տեսչության պետն է։ Նա նաեւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերն է։ Ի դեպ, պաշտոնյայի հոր գործով արդեն դատավճիռն ուժի մեջ է մտել, վերաքննիչ բողոք չի էլ ներկայացվել։

Ձերբակալվելուց հետո Մկրտիչ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։ 2014թ. վերջին գործն ուղարկվել է դատարան, արագացված դատաքննության արդյունքում դատարանը վճռել է նրան պատիժ նշանակել 800 հազար դրամի չափով։ Այնուհետեւ, հաշվի առնելով դեկանի 2014թ. սեպտեմբերի 25– 27-ը՝ երկու օր ձերբակալման մեջ գտնվելու հանգամանքը, մեղմացրել են նշանակված պատիժը եւ Մկրտիչ Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել տուգանք՝ 750 հազար դրամի չափով:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031