Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացվել է քաղաքական որոշում՝ սակագինը 6 դրամով բարձրացնելու վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2015 10:46

Դեո ամիսներ առաջ հրապարակել էինք մեր աղբյուրներից ստացված այն տեղեկատվությունը, որ էլէներգիայի նոր սակագինը լինելու է 48 դրամ, այսինքն՝ հանձնաժողովը էլէներգիան թանկացնելու է մոտ 6 դրամով եւ ոչ թե 17 դրամով, ինչպես առաջարկում է ՀԷՑ-ը։ Եւ եթե համադրենք մի քանի հրապարակային փաստեր, ապա դժվար չէ գտնել, թե որտեղից է «ծնվել» այդ 48 դրամը։ Այս տարվա մայիսի 13-ին հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե սակավաջրության եւ ատոմակայանի երկար կանգառի պատճառով ՀԷՑ-ը կրել է 37.6 միլիարդ դրամի վնաս։ Հաջորդ օրը մայիսի 14-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետեւյալը։ «ՀԷՑ-ը ունի 109 մլրդ դրամի պարտավորություններ՝ ֆինանսական։ Ի՞նչ է՝ պետք է այդ 109 մլրդ–ը մենք հաշվի առնե՞նք։ Ո՛չ: Ընդամենը կան այնտեղ վնասներ, որոնք առաջացել են ձեզ հայտնի պատճառներով։

Դրանք են. առաջինը՝ սակավաջրությունը, մեր կանխատեսումների արդյունքում էներգետիկ բալանսում չհամապատասխանությունը, ատոմակայանի երկարաժամկետ կանգառը… 37 մլրդ դրամի վնաս է կրել ընկերությունը միայն այս երեք կոմպոնենտից։ 109 մլրդ-ից հանեք 37 մլրդ-ը՝ տակը կմնա «վատ մենեջմենթը…»։ Այսինքն՝ այս դեպքում եւս խոսքը գնում է մոտ 37 միլիարդ դրամի վնասի մասին։ Եւ ուրեմն՝ հենց այս մոգական 37 միլիարդի ետևում էլ պետք է փնտրել նոր սակագնի մեծությունը՝ 48 դրամը։ Դա դժվար չէ հաշվարկել։ Տարեկան ՀԷՑ-ը էներգաարտադրողներից ստանում ու սպառողներին է վաճառում մոտ 6 միլիարդ կիլովատ ժամ էլէներգիա։

Որպեսզի Զախարյանի ու Նազարյանի մատնանշած 37 միլիարդ դրամի վնասը փակվի, ապա ՀԷՑ-ը պետք է այդ 6 միլիարդ կիլովատ ժամ էլէներգիայի վաճառքից ստանա լրացուցիչ 6 միլիարդ դրամ։ Կատարելով պարզագույն թվաբանական գործողություն, այսինքն՝ 37 միլիարդը բաժանելով 6 միլիարդի՝ կստանանք մոտ 6 դրամ։ Դա հենց այն մեծությունն է, որը հանձնաժողովը պատրաստվում է գումարել այսօրվա սակագնին։ Հենց գումարի կստանա մոտ 48 դրամ։ Ահա այսպես է ծնվել այս 48 դրամ նոր սակագնի «նախագիծը»։ Հենց այս հաշվարկի հիման վրա է կայացվել քաղաքական որոշում՝ սակագինը 6 դրամով բարձրացնելու վերաբերյալ, եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդամենը ձեւական քննարկումներ է անցկացնելու՝ ցույց տալու համար, թե նոր սակագինը «մանրակրկիտ հաշվարկների արդյունքում ձեւավորված մեծություն է»։ Կարելի է նույնիսկ համոզված պնդել, որ ՀԷՑ-ը դիտավորյալ է ներկայացրել սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտ, որպեսզի հանձնաժողովը դա բավարարի մասամբ՝ ընդամենը 6 դրամով, ու «լավամարդ» դուրս գա հանրության առաջ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031