Վերջերս «Նաիրի» համընկերությունը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը ճանաչված երգահան ու ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ դասախոսություն-հանդիպում էին կազմակերպել՝ «Ճարտարապետության քաղաքականությունը եւ քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով։
Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ժամանակ Մեսչյանը խոսել է տարբեր թեմաներով՝ մշակույթից մինչեւ քաղաքականություն, նաեւ հիշել Վանո Սիրադեղյանի քաղաքապետության տարիները, երբ ինքը գլխավոր ճարտարապետն էր:
«Ես դժբախտություն եմ ունեցել Երեւանի գլխավոր ճարտարապետ լինել…Վանոն մի անգամ ինձ զանգ տվեց, երբ Հյուսիսային պողոտայի հողատարածքներ ուզում էին վաճառել՝ առանց նախագիծ, առանց բան…Քաղաքապետին ասացի՝ սենց բան չի կարելի, քաղաքի կենտրոնում ամենասիրտը ո՞նց եք հողահատկացում անում՝ առանց ընդհանուր նախագծի: Վանոն ասեց՝ չես թողում տղերքը փող աշխատեն, ու թողեցին ու գնացին: Հետո ինչ-որ բան ստացվեց, նախագիծ եղավ, բայց էդ թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ բոլորն էդ մասին գիտեն ինձանից լավ, ես էդ թեմայով կլռեմ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ