«Ոչ թալանին, Ձեռքներդ հեռու մեր գրպաններից», «Չենք վճարելու ուրիշի փոխարեն» այս պաստառերով եւ վանկարկումներով Սիսիանում էլեկտրոէներգիայի թանկացման դեմ կազմակերպված երթի մասնակիցները «Կինո Որոտանից» ոտքով հասան մինչեւ Սիսակ Նահապետի անվան հրապարակ:
Մի քանի հարյուրի հասնող բնակիչների ստորագրությամբ եւ հոսանքի անհիմն թանկացման դեմ ուղված նամակ փոխանցեցին տեղական իշխանություններին: Նամակում նշված էր. «Փորձ է արվում ժողովրդին պարտադրել էլեկտրաէներգիայի նոր սակագին 40 %-ով ավելին:
Տեղից ներկա սակագինն էլ չհիմնավորված է, այն չունի տնտեսական հիմնավորում եւ պայմանավորված է բացառապես ՀԷՑ-ում տիրող ամենաթողության, լայնածավալ կոռուպցիայով, որը տեղի է ունենում ՀՀ կառավարության գիտությամբ:
Կարդացեք նաև
Հատկապես մարզերի բնակչության համար, ովքեր ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, որտեղ գործազրկությունն ավելի մեծ ծավալների է հասնում նման թանկացումը կունենա ծանր հետեւանքներ եւ էլ ավելի մեծ թվով քաղաքացիների կստիպի լքել իրենց հայրենիքը ու բռնել արտագաղթի ճամփան, այլեւ հետ չվերադառնալու տրամադրությամբ: ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել էլեկտրոէներգիայի թանկացմանն ուղված բոլոր միջոցները: Հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի հնարավոր կոռուպցիոն գործարքների եւ ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ: Քաղաքապետից պահանջում ենք Սիսիան քաղաքի բնակչության տեսակետն այս հարցում հասցնել իշխանության պատկան մարմիններին եւ նրանց փոխանցել վերը նշված պահանջները»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում