Ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված Հասմիկ Խ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ 23 համարի երթուղայինում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, տարբեր բանկային քարտեր, որոնցից մեկով բանկոմատից կանխիկացրել են 300.000 դրամ:
Մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ա. Սարգսյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն