Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդդեմ հոսանքի թանկացման ակցիայի ժամանակ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 27,2015 21:35

Ազատության հրապարակից մեկնարկել է ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման երթը:  Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը 40-53%-ով բարձրացնելու համար: Հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց պայքարելու իրենց բնորոշմամբ «ընդդեմ թալանին»: Երթին մասնակցում են նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», Հիմնադիր խորհրդարանից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

MHM96149 MHM96151 MHM96155-copy MHM96160-copy MHM96164-copy

 

Քաղաքացիների երթին միացել են նաև նաիրիտցիները: Բողոքող քաղաքացիները «մենք ենք տերը մեր երկրի», «ընդդեմ թալանին», «ոչ ռեժիմին» կոչերով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ, այնուհետև Հանրապետության հրապարակ: Այստեղ իրավիճակը դուրս եկավ ոստիկանների վերահսկողությունից: Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս, որպեսզի քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեին Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում:

Այստեղ բախում տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանների միջև, քաղաքացիները ճեղքեցին շղթան ու Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց կազմակերպեցին: Թմբուկներ, կոչեր, պայքարի երգեր: Այսպիսի տրամադրություն էր տիրում: Երթի մասնակիցները իրենց ուղին շարունակեցին Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ:

Նշենք, որ երթի ընթացքում, բացի ՀՀ դրոշից և տարբեր կոչերով պաստառներից, ծածանվում էր նաև անարխիզմի դրոշը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031