Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՛չ մի գրոշ ավելի ՀԷՑ-ի հաստավիզներին». բողոքի երթ Գյումրիում՝ ծափահարությունների ներքո (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 27,2015 19:45

Այսօր Գյումրու քաղաքապետարանի մոտ գտնվող Շահումյանի արձանի մոտ սկսվեց երթ դեպի Շիրակի մարզպետարան, որն ուղղված էր հոսանքի չհիմնավորված թանկացման դեմ: Բողոքի երթի մասնակիցների թիվը մեծ չէր, սակայն շատ էին նրանց հավանություն տվողները, ծափահարողները. երթի մասնակիցներն անցնում էին Գյումրու կենտրոնական հատվածով, որտեղ մեծ թվով խանութներ կան, բացօթյա սրճարաններ:

IMG_7761 IMG_7763 IMG_7777 IMG_7799 IMG_7800 IMG_7801 IMG_7805 IMG_7808

Բոլորը խանութներից դուրս էին ելնում, գլխով կամ ձեռքով հավանություն տալիս, սրճարաններում նստածները, լսելով լոզունգները, ծափահարում էին: Ցուցապաստառներից գլխավորը սեւ ժապավենի գրված ու համացանցում արդեն իսկ մեծ տարածում գտած գյումրեցիների հանրահայտ ամոթանքն էր. «Դեմ ենք հոսանքի թանկացմանը, կդորըմ մարդ էղեք»:

 

Գյումրեցի բողոքավորները հայրենասիրական երգեր էին կատարում, ամոթանք տալիս հայրենի իշխանություններին, նշում, որ ոչ մի լումա ավելի չեն մուծի «ՀԷՑ-ի հաստավիզների» կատարած թալանի համար: Նրանք գլխավոր դատախազից պահանջում էին քրեական գործեր հարուցել ժողովրդի հաշվին հարստացած թալանչիների նկատմամբ:

Ըստ նրանց, վերջիններս ճաղերի հետեւում պետք է հայտնվեն: Նրանք բաց նամակներ էին պատրաստել ՝ ուղղված Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Քաղաքապետարանի դիմաց երկար ժամանակ ոչ մի պաշտոնյա չէր մոտենում նրանց նամակը վերցնելու, ամոթանք տալուց ու այս կառույցի դիմացից հեռանալուց հետո նոր միայն քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանը վայր իջավ ու վերցրեց նամակը: Իսկ Շիրակի մարզպետարանում երթի մասնակիցներին դիմավորեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը՝ ասելով, որ պատրաստ է լսել նրանց:

Բողոքի երթը ավարտվեց Շիրակի մարզպետարանի դիմաց: Հավաքվածները հայտարարեցին, որ իրենք հաղթանակ են տանելու, ոտքի կկանգնեն ու կպաշտպանեն իրենց իրավունքները:

Նկատենք, որ մոտ մեկ ու կես ժամ տեւած երթի ամբողջ ընթացքում ոստիկանները պահպանեցին հասարակական կարգը, եւ ոչ մի խախտում տեղի չունեցավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031