Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ պատասխանատուներ չեն լինի

Մայիս 27,2015 19:20

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքն ընդունվելուց հետո՝ տասներկու տարի անց, կառավարության կողմից սահմանվել է տեղեկատվություն ստանալու կարգը: Մինչ օրս ՀՀ կառավարության կողմից նման կարգ չի սահմանվել:

Նա հույս հայտնեց, թե սայլը մի քայլ առաջ կշարժվի, կապահովվի յուրաքանչյուր անձի՝ իր փնտրած տեղեկատվությունը ստանալու  նպատակով տեղեկատվության տնօրինողին հարցմամբ դիմելու, այդ տեղեկատվությունը ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրացումը: Վերջնական տարբերակը պատրաստ է ընդունման:

Ըստ նրա, 90 տոկոսով թե քաղաքացիական հասարակության, թե ԶԼՄ-ների առաջարկները ընդունվել են:

ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական –իրավական վարչության ներկայացուցիչ Շուշանիկ Ղուկասյանն այսօր աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրեց տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, որը կառավարության որոշման  լրամշակված տարբերակն է, նաեւ ներկայացրեց արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատակարգի մասին:

Վերջինի ժամանակ բուռն քննարկումներ ծավալվեցին:

Շուշանիկ Ղուկասյանն ասաց, որ պետք է տարբերվեն կոլեգիաներն ու հանրային խորհուրդները, որոնք ստեղծվելու են բոլոր նախարարություններում:

Հանրային խորհուրդները ձեւավորվելու են լրատվամիջոցների ներկայացուցիչներից ու հասարակական կազմակերպություններից:

Aravot.am-ի հարցին, ինչպես են հասարակական կազմակերպությունները հայտեր ներկայացնելու, ինչպես է կատարվելու նրանցից յուրաքանչյուրի ընտրությունը, Շուշանիկ Ղուկասյանն ասաց, թե ԶԼՄ-ները, թե հասարակական կազմակերպությունները կներգրավվեն կապված իրենց գործունեության բնույթից :

Ի դեպ, հանրային խորհուրդների անդամները երկու տարին մեկ փոխվելու են, ըստ վիճակահանության, եւ լինելու են քսան անդամով համալրված:

ԱՆ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ նրանք դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նախարարության խորհրդի նիստերին, երեք անգամ բացակայող անդամները կհեռացվեն հանրային խորհրդից:

Այն խորհրդատվական մարմին է լինելու:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ու իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ ներկայացրեցին տեղեկատվություն տնօրինողից տեղեկությունները ստանալու կարգը:

Սահմանվել էր  տեղեկատվության տնօրինողի անելիքները.մասնավորապես նա մշակելու է հարցման վիճակագրություն, որտեղ նշվելու է, թե ինչ հարցումներ են եղել.բանավոր, գրավոր, վերահասցեագրված, քանիսն են մերժվել, քանիսն են բավարարվել, վիճակագրության բովանդակությունը՝ տեսակը, որն էլ տպագրվելու է պաշտոնական կայքում:

Տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային  տվյալները՝ հեռախոս, հասցե, նույնպես հասանելի են լինելու.այն տպագրվելու է պաշտոնական կայքում:

Որ դեպքում են տեղեկությունները ձեռքբերվելու վճարովի:

Առաջարկվում էր, որ տեղեկատվությունը տրամադրվում է մատուցվող ծառայությունների դիմաց համապատասխան գումարը կանխիկ կամ փոխանցման միջոցով  վճարելուց հետո հինգ օրվա ընթացքում:

Ողջամիտ ծախսերի չափը հետեւյալն է.տասը դրամ յուրաքանչյուր էջի համար, նյութական կրիչի տրամադրման համար գանձվում է 100 դրամ, 10 էջը գերազանցող տեղեկության համար:Մինչեւ 10 էջանոց տեղեկատվությունն անվճար է:

Որքան ժամանակ է պահպանվելու տեղեկատվությունը:

Առաջարկվում էր երեք տարին լրանալուց հետո տեղեկատվության տնօրինողն իր համակարգում պահպանված հարցումները եւ դրանց պատասխանները էլեկտրոնային տարբերակով փոխանցի աշխատակազմում ստեղծված կենտրոնական արխիվ, ուր դրանք կպահվեն մինչեւ տաս տարի:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ անդրադարձավ հանրամատչելի տեղեկատվությանը, էլեկտրոնային շտեմարանների հետ կապված հարցերին: Аravot.am-ի հարցին, թե բոլո՞ր նախարարություններն ունեն շտեմարաններ, պարոն փոխնախարարն ասաց, թե այնքան էլ պարզ չի, թե ներկայումս որ մարմիններն ունեն շտեմարաններ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031