Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս տարվա թեստերը կլինեն մոտավորապես նույն բարդության, ինչ նախորդ տարի». Գագիկ Մելիքյան

Մայիս 27,2015 19:05

«Շտեմարաններում տեղ գտած հատուկենտ թերություններն ու սխալ առաջադրանքները քննական թեստերում ընդգրկված չեն»,- վստահեցնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա թեստերը կլինեն մոտավորապես նույն բարդության, ինչ նախորդ տարի:

Գ. Մելիքյանի փոխանցմամբ՝ դիմորդների թիվն այս տարի մի փոքր նվազել է. առաջին փուլի համար 11 803 հոգի է դիմել, որոնցից 6 936-ը քննություն կհանձնի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, մաթեմատիկայից քննություն կհանձնի 5451 դիմորդ: Գ. Մելիքյանն ասում է, որ ամենաշատը այս երկու առարկաներից քննություն հանձնող դիմորդներն են:

Դիմորդների թվով առաջինը Երևանն է (3747), վերջինը՝ Վայոց ձորը (237):

Հիշեցնենք, որ 2015 թվականի միասնական քննությունների օրերը հաստատվել են. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)՝ հունիսի 2-ին, «Հայոց լեզու և գրականություն»՝ հունիսի 5-ին, «Ֆիզիկա»՝ հունիսի 9-ին, «Օտար լեզու»՝ հունիսի 12-ին, «Մաթեմատիկա»՝ հունիսի 16-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա»՝ հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»՝ հունիսի 23-ին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում և մարզերում տեղակայված 24 քննական կենտրոններն արդեն պատրաստ են: Ծնողներն այս տարի էլ կարող են հետևել իրենց երեխաների քննության ընթացքին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031