Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մարդասիրական ընտանիքն ու «չափառի» տակ ղեկավարներին «քրֆելու» հետեւանքները

Մայիս 27,2015 17:59

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպի առնչությամբ Aravot.am-ը Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներից հետաքրքրվել էր, թե չե՞ն վախենում իրենց որդիների համար ու ի՞նչ կարծիք ունեն Խաչատրյանների հետ կապված միջադեպերի մասին:

Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը մեզ հետ զրույցում, գովաբանելով իր մարզպետին, սկսեց պատմել, թե ինչ մարդասիրական ընտանիք ունի Սուրիկ Խաչատրյանը. «Մեր գյուղից մարդկանց որ տեսնում է փողոցում, ճանապարհին կանգնում է, վեր է կալում ու տանում քաղաք՝ Ղափան: Իսկ ձեր ասածը, ուղղակի, եթե դուք աղջիկ չլինեիք՝ կարայի ուրիշ ձեւ պատասխանեի: Ինձ երկու տղա ունեմ, թափով, ջանով տղերք են: Հիմա որ հանկարծ վաղը մեկը քաղաքում մի բան ասի, հանկարծ կռիվ դառնա, ասելու են՝ գյուղապետը բաց է թողել իրա տղաներին, ասել՝ ծեծեցե՞ք: Տղաս պիտի գա ինձ ասի՝ պապա, ծեծեմ, թե չծեծե՞մ: Ախր բաներ կա, որ ասում են, գոնե նենց ասեն, որ ինչ կա՝ էն ասեն, էլի: Բա խի՞ լավ բաները չեն ասում: Ոնց որ էն Զարուհի Փոստանջյանը երեկ էն բանի հետ խոսում էր: Ա՛յ մարդ, որ իմ տղան մեկին ծեծի, տենց շոու են անելու, ասեն՝ գյուղապետի տղան գնացել ա սրան ծեծե՞լ: Շատ պարզ երեւում է, որ սարքում են մարզպետի գլխին, դրանից ավել էլ սարքելու ձեւը ո՞րն ա»:

Գյուղապետը այսպես բացատրեց Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված միջադեպերը. «Պարզ ա, որ միշտ ղեկավարներին քրֆում են էս չափառի տակ, էն չափառի տակ: Ինչ-ինչ՝ ճիշտը խոսենք: Ենթադրենք, իմ տղան լսում է, որ մեկն ինձ հայհոյում է, հետո որ տղաս ասի՝ խի՞ ես ասում ու մի բան դառնա, լինելու է, որ ե՞ս եմ սովորացրել, որ իմ տղան գնա այսինչին խփի»:

Մեր դիտարկմանը, որ Ձեր մտածելակերպով, Սուրիկ Խաչատրյանը կապ չունի՞ որդու արարքների հետ՝ նա պատասխանեց. «Հո մանկապարտեզի երեխա՞ չի, գա պապային հարցնի, թե էս մարդն ինձ բան է ասել, ես ի՞նչ ասեմ, սպասեմ ի՞նքը ինձ խփի, թե՞ ես նրան խփեմ: Բա մեծ տղա է, ենթադրենք, ձեր երեխան է»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չի՞ որ պաշտոնյայի, այսպես ասած «երես առած տղա» է՝ գյուղապետը անմիջապես ընդհատեց. «Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, կուլտուրական, հարգանքով, նենց չի, որ իրանց լկտի պահեն: Տեր Աստված, ինչ ճիշտ է, ճիշտ է, ինչ կա՝ էն եմ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտուր says:

    Արբծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանին. Շատ գեղեցիկ , բայց զգուշ , և վախը սրտումտ . խոսում էս: Այն ,որ տղա են կռիվ էլ կլին, համամիտ եմ, Ասա տեսնեմ եթե սուրիկ խաչատրյանի դմ կանգնած լիներ Հովիկ Աբրահամյանի որդին, կամ Ռոբերտ Քոչարյանի որդին , Կամ գեներալ Մանվելի որդին, նա ռիսկ կաներ , կամ կփորձեր, լպրտալ. Նախորոք ասեմ ու նրանից բան չէր մնա. Նա գիտի, որ ռեժիմը ներում է պապային , որ նա ինչ էլ անի. պապան չի թողնիոր որդին պատասխան տա. նա գիտի,որ ոստիկանությունը ռիսկ չունի մատով կպնի քանի, որ պապան սաղ է. նա գիտի անգամ, որ այդ երկու եղբայրները կարող էի լխկել իրնեն ,բայց միևնուն է ամեն ինչ կոտրվելու էր այդ երեխեքի, ծնաղների,կամ հարազատներից մեկի գլխին.Քո նմանները անգամ փորձ չեն կարող անել խասել ազնվությունից: Որովհետև մի ժամ հետո կպարզվեր, որ Արծվանիկ գյուղում մեծ չարաշահումներ են եղել. Կապված, Ոռոգման ջրի հետ, Հողի հարկերի հետ կապված. Դիզ վառելիքի, և պարարտանյութի , սերմացոների հետ կապված, թաքցրած հողի մակերեսի հետ կապված. վերանորոգման, գոյքի, ձեռք բերման , հոսանքի, պահպան,մծախսերի հավելագրման հետ կապված. Այ երբ օրենքը և իրավապահ համակարգը լիներ մի քիչ ազնիվ , այդ ժամանակ դիմացինտ կմտածի տակից կարամ դուրս գամ թէ չէ. Այնպես, որ ընկեր գյուղապետ աչքիս դու դեռ կաշխատես, որպես գյուղապետ քանի դեռ կա պարոն լիսկան և ՀՀԿ . մոմ վառի,որ չփոխվեն թէ չէ գործերդ ճանդռակուլի է լինելու. Վերջում տղաներիտ սովորեցրու, որ համակերպվեն. քրֆողներ շատ շատ կան դու էլ գիտես, տղաներդ են ափսոս.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031