Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Գերագույն դատարանը հրապարակեց ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը. Artsakhpress.am

Մայիս 27,2015 17:54

Այսօր՝ ԼՂՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ՝ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները, վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը:

Դատական նիստը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Դ. Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորությունները օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031