Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք

Մայիս 27,2015 17:39

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության և համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անցումն աշխատանքային այսպիսի ռեժիմի ոստիկանության և՜ ծառայողական, և՜ քաղաքացիական պարտքն է հողագործին, որն իր դժվար աշխատանքով երկիր է կերակրում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031