Ձերբակալված ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյաներ ու եւս երկու հոգի, որոնք այդ կազմակերպությունում չեն աշխատում, bmf.ru-ի փոխանցմամբ, արդեն ընդունել են կոռուպցիայի մեջ իրենց ներկայացված մեղադրանքը:
Արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Շվեյցարիայում ձերբակալվել են ՖԻՖԱ- փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը, Էուխենիո Ֆիգերետոն, գործկոմի անդամներ Էդուարդո Լին, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Խուլիո Ռոչան, Կոստաս Տակկասը, Խոսե Մարիա Մարինը: Մեղադրանք է ներկայացված նաեւ ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ Նիկոլաս Լեոսին, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորներին եւ այլ անձանց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ