Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց ՏԱ օրենքի հնարավոր փոփոխությունների մասին լրամշակված տարբերակը:
Ըստ իրավաբանի, նշյալ տարբերակը «ռազմավարորեն» ոչ բոլոր հարցերն է լուծում: Սակայն կարգավիճակ կտրվի էլեկտրոնային հարցումներին:
Գ. Հայրապետյանն ասաց, որ ունեցել են երկու դատ, մասնավորապես Լոռու եւ Շիրակի մարզերի դեպքում, երբ տեղեկություններ տրամադրվելիս հարց ծագեց էլեկտրոնային հարցումների պատշաճության վերաբերյալ:
Դատարանները էլեկտրոնային հարցումը չեն համարել պատշաճ հարցում:
Կարդացեք նաև
ԻԱԿ իրավաբան Գ.Հայրապետյանը հղում անելով ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին, ասաց, որ շատ հաճախ իրենց հարցումներին տալիս են «խորամանկ պատասխաններ», եւ դժվար էր որոշել, դա պատասխան է, թե ոչ: Առաջարկվում էր թվագրված հարցումների պատասխանները լինեն նույնպես թվագրված:
«Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման , ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը» սահմանելու մասին որոշման մեջ էլ առաջարկվում էր, որ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքը պետք է ունենա «հաճախակի տրվող հարցեր» համապատասխան բաժին, որտեղ հրապարակվում են պարբերաբար հինգ եւ ավելի անգամ տրված միեւնույն հարցերը եւ դրանց պատասխանները:
Առանձին քննարկման հարց դարձավ լրատվամիջոցների հարցի «մենաշնորհը» վերցնելու, կայքում «խորամանկ» պատասխան-տեղեկատվություն տրամադրելու հարցը:
«Կոնգրես» հյուրանոցում լրատվամիջոցների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման մանրամասները քիչ հետո: