Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան. ԵՄ-ն ցանկություն ունի աշխատել Հայաստանի հետ

Մայիս 27,2015 16:57

«Հայաստանի համար  Ռիգայի գագաթաժողովը չեզոք չէր»,- մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նրա կարծիքով՝ մայիսի 22-ին Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովն իր առջեւ ուներ մեծ խնդիրներ եւ մարտահրավերներ. խոսակցություններ են եղել, որ վեց երկրների գործընկերության քաղաքականությունը մեռած է, եւ հարեւանության ծրագիրը վերանայման կարիք ունի եւ բացված է վերանայման համար. «Պատասխանները շատ կարեւոր են Հայաստանի համար եւ մասնավորապես՝ Հայաստանի համար, որովհետեւ ուրիշ վիճակ կլիներ, որ այդ քաղաքականությունը գնար դեպի իր մայրամուտը: Հիմա այդ քաղաքականությունը չի գնում դեպի իր մայրամուտը, մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը արդեն արտահայտված ցանկություն ունի աշխատել այս երկրների հետ, եւ ոչ միայն երեք երկրների հետ, որոնք ստորագրել են պայմանագիրը, այլ նաեւ Հայաստանի հետ, որը մեզ համար պետք է շատ կարեւոր լինի»:

Լարիսա Մինասյանը հիշեցրեց, որ Հայաստանը Եվրամիության հետ նոր համաձայնագրի հնարավորություն ունի: Ըստ նրա՝ Հայաստանը նախկին փորձը չպետք է կրկնի. «Նույն արդյունքը չունենալու համար ամենամեծ գրավականն է սա անել բաց, հանրությանը տեղյակ պահելով, թե դա ի՞նչ է, ի՞նչ է տալու մեզ եւ ի՞նչ չի կարող տալ: Ինձ թվում է, որ քաղաքացիական հասարակության տեսակետից շատ կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը իր մեջ կարողանա ներուժ գտնել, այդ քաղաքականության, բանակցելիք հարցերի շուրջ ունենա դիրքորոշում եւ կարողանա քննարկում ծավալել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031