Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպացիները մտահոգված չե՞ն ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերով

Մայիս 27,2015 16:49

«Բյուջեում չկա նախանշված ծրագիր`եվրոպական ինտեգրմանը միտված: Բայց դա չի նշանակում, որ չկան հարաբերություններ, ծրագրեր եւ դրանք բյուջեում չեն երեւում»,- այսօր, խորհրդարանում, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ապա բանախոսը պարզաբանեց, որ դրանք արտաքին աջակցությամբ եւ դրամաշնորհներով իրականացվող ծրագրերն են: Եղել է 15 նպատակային ծրագիր, 18 դրամաշնորհային: Դրանցից մի մասով գործառույթ չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն 7 միլիարդի ոչ նպատակային դրամաշնորհ է տվել` ԵՄ հարեւանության ծրագրի եւ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների համար: Դա 2010 թվից եկող ծրագիր է: Այդ թվում նաեւ`արդարադատության ոլորտում բարեփոխումների համար է դրամաշնորհ տրամադրվել:

ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ տարբեր հանդիպումների ժամանակ ԵՄ պաշտոնյաները մտահոգություններ են հայտնել, անգամ կասկածներ ունեն, ՀՀ-ին տրամադրվող գումարների ծախսման կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: «Գուցե որոշ դրամաշնորհային ծրագրերի չիրականացումը դրանո՞վ է պայմանավորված»,- հարցրեց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց, որ ԵՄ-ից բյուջեի դեֆիցիտի կամ ճեղքի ֆինանսավորման համար ստանում ենք դրամաշնորհի տեսքով գումարներ, որոնք ունեն փոխհամաձայնեցված պայմաններ`կոնկրետ ոլորտներում, կոնկրետ գործողություններ կատարելու համար են: «Մեզ հետ էլ զրույցներում բավարար չափով առաջադեմ են գնահատել ծրագրերի իրականացումը: Եթե մտահոգություններ կան`պատասխանատուների հետ թող փորձեն քննարկել, եթե կան մտահոգության կոնկրետ տեղեր, թվեր»,- պատասխանեց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ հետաքրքրվեց`ինչքա՞ն դրամաշնորհային ծրագրեր են եղել մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցելը եւ դրանից հետո:

Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ 2014-ի վրա որեւէ հետեւանք չի ունեցել, գումարի նվազեցման փոփոխություն չի եղել: ԵՄ-ի դրամաշնորհի նվազեցում կամ համաձայնագրի նվազեցում չի եղել նաեւ 2015-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031