Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից:
]Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում է նաև շտապ օգնության 1-03 բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարներն այս պահին բանակցությունների միջոցով ամուսիններին հորդորում են չդիմել այդ ծայրահեղ քայլին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում