Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Ավանդաբար մայիսի 27-ին նշվող ոգեկոչման օրվա շրջանակում այս անգամ միջոցառում էր կազմակերպվել նաև Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Գևորգ Չավուշի արձանի հարակից տարածքում: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի այս օրը Աշնակում մեծ տոնախմբությամբ նշվող ֆիդայիների տոնն այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, ավելի շատ ոգեկոչման արարողության է վերածվել:
«Պատահական չէ, որ մենք Գևորգ Չավուշի նահատակման օրը նշում ենք որպես ֆիդայիների ոգեկոչման օր, քանզի Գևորգ Չավուշը նահատակվեց, որ մենք ապրենք: Իր նահատակությամբ նա աշխարհին ու մեր ոխերիմ թշնամուն ապացուցեց, որ մենք ապրելու իրավունքի տեր ժողովուրդ ենք: Աշխարհի ոչ մի ժողովուրդ, իսկապես, այդքան երկար չի նայել մահվան աչքերի մեջ և այդքան համառորեն չի շարունակել ապրել: Այդ էր վկայում Սասունի և Տարոնի ողջ ֆիդայական փաղանգը, այդ է վկայում Գևորգ Չավուշի կենսագրությունը: Գևորգ Չավուշի նահատակությամբ հաստատվեց Արարատ լեռան սրբազան աչքի առաջ մեր ապրելու իրավունքը, ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության գոյությամբ, ազատագրված Արցախով, սքանչելի ու գեղեցկատես քաղաքամայր Երևանով: Ուրեմն ևս մեկ անգամ խոնարհվենք մեր ֆիդայության ոգու առջև ու շարունակենք հերոսաբար ապրել, քաղաքացիաբար հերոսանալ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն մեր կողքի հայի», – ընդգծել է Կամո Արեյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջոցառման մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չավուշի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ֆիդայապետի հիշատակին: Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով:
Այնուհետ Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նոր գրասենյակի բացման արարողությանը: Միության նախագահ Կամո Արեյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է գրասենյակի պայմաններին:
Երևանի քաղաքապետարան
Այո, այսօր էլ հայաստանում ապրողներս շարունակում ենք հերոսաբար ապրել, քաղաքացիաբար հերոսանալ, բայց ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն մեր կողքի հայի,այլ մեր բոլորիս գլխին նստած մի քանի տասնյակ <>