Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակը 65 կմ-ն անցել է 5 օրում

Մայիս 27,2015 16:21

20-րդ դարի սկզբին Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ուղարկված փոստային նամակը տեղ էր հասնում նույն՝ առաքման օրը: Այդ քաղաքների միջեւ ուղիղ գծով հեռավորությունը 634 կմ է, ավտոճանապարհով՝ 706 կմ:

2015թ. մայիսի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի փոստային բաժանմունքից 4 նամակ ուղարկեցի նույն քաղաքի բազմաբնակարան շենքի դրկից հարեւանիս, Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան եւ Բերդ քաղաքներում ապրող իմ ծանոթներին: Ծրարների մեջ խնդրանք-գրություն կար՝ նամակը ստանալուն պես ինձ զանգահարել, որպեսզի իմանանք, թե նամակները ե՞րբ են ստացել: Մայիսի 20-ին նամակը ստացել է դրկից հարեւանս, մայիսի 21-ին՝ Բերդի, մայիսի 22-ին՝ Դիլիջանի, մայիսի 23-ին՝ Իջեւան քաղաքի ծանոթս:

Կառավարությունը որոշել է վաճառել «Հայփոստը», որպեսզի փոստային սեկտորը զարգանա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահրամ Վահրամեան says:

    Մարտի 21-ին իմ աղջիկս Քանադայից ուղարկեց ինձ, Իջևանում, մի տուփ ծաղիկների սերմեր: Այդ տուփը հասավ ինձ Մայիս 21-ին, ուղիղ երկու ամսից հետո: Արդեն շատ ուշ էր սերմերը ցանել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031