Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Ռիգայի գագաթաժողովին չմասնակցելը լուրջ սխալ է Ալիեւի կողմից

Մայիս 27,2015 16:08

Քաղաքացիական ֆորումի ընթացքում լուրջ  քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մայիսի 27-ին Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովին, ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«Եթե վերլուծենք գագաթաժողովի փաստաթուղթը եւ նայենք Ղարաբաղի խնդիրը, կարծես թե մեզ համար որեւէ վտանգավոր բան չկա, վտանգներ չկան եւ եթե չկան, ուրեմն՝ լավ է: Բայց չեմ կարող ասել, թե դա ում աշխատանքի շնորհիվ է: Միգուցե՝ մեր դիվանագիտության, միգուցե այն պատճառով է, որ Ալիեւը չի գնացել: Դա շատ լուրջ սխալ էր Ալիեւի կողմից, ակնհայտ էր անհավասարությունը. Մենք ներկայացված էինք նախագահի մակարդակով, իրենք՝ արտաքին գործերի նախարարի: Պարզ էր, որ իրենց ոչ մի ցանկություն չէր կարող անցնել, նույնիսկ եթե վերցնենք ֆորմալ մասը»,- ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ հայկական կազմակերպությունները համարում էին, որ այսօր սխալ է 3+3 բանաձեւը, այսինքն՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երեք երկրները՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը. «Այո՛, մենք մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ ունենք, կան մարդիկ, որ ընկնում են քաղբանտարկյալի կարգավիճակի տակ, բայց ճիշտը խոսենք՝ մենք  դեռ ո՛չ Ադրբեջան ենք, ո՛չ Բելառուս: Դա է պատճառը, որ մենք նաեւ ասում ենք, այնուամենայնիվ, տարբերությունը կա, մեզ մոտ հասարակությունն ակտիվ է, ինչպե՞ս կարող ես անտեսել ակտիվ գործող հասարակությանը: Եվրամիության հետ ապագա համագործակցության բանաձեւը պետք է լինի 3+1+2»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031