Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները հանդիպել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին

Մայիս 27,2015 15:20

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը մայիսի 27-ին ընդունել է անհատ տաքսու վարորդներին:

Aravot.am-ի հետ զրույցում անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Մխիթար Օհանյանն ասաց, որ հանդիպումը ջերմ է անցել: Նա հավելեց, որ ոստիկանության հետ իրենց հանդիպումները շարունակվելու են. «Մենք մոտավորապես մեկ տարի է՝ իրար հետ համագործակցում ենք բոլոր առումներով, հիմա նորից փորձում ենք նոր նախաձեռնությամբ հանդես գալ, որ լիցենզավորման գործընթացը քաղաքապետարանը եւ ոստիկանությունը կազմակերպի: Հիմա իրենք համաձայն են, բայց պետք է հանձնաժողով ստեղծենք, որոշում կայացնենք, ներկայացնենք նախարարներին, նախարարները իրենց հերթին ներկայացնեն պատգամավորներին, որպեսզի որոշում կայացնեն, ըստ դրա՝ լիցենզավորման նոր կարգը կասեցվի եւ տրվի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը»:

Նրա խոսքերով՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը համաձայն էր տաքսու վարորդների առաջարկություններին. «Ուղղակի փոխոստիկանապետն ինքը ենթակա անձ է եւ ինքնուրույն որեւէ լուրջ որոշում ի վիճակի չէ կայացնել. այն պետք է համաձայնեցվի օրենսդիր մարմնի հետ»:

Aravot.am-ի հարցին, թե հանդիպման ընթացքում տաքսիների համար նախատեսված կայանատեղիների հարցը քննարկե՞լ են, Մխիթար Օհանյանը պատասխանեց. «Այո՛, քննարկել ենք, որոշում կայացվեց, որ երկուշաբթի պետք է իրենց հետ համատեղ դուրս գանք շրջայցի, տեղեր ներկայացնենք՝ որտեղ է հնարավոր, որ տաքսիները կարողանան կայանատեղի ունենալ»:

Տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը մոտ 200 հազար դրամի տուգանվել էր միայն Մաշտոցի պողոտայում մեքենան կայանելու համար, հետաքրքրվեցինք, թե հանդիպման ընթացքում արդյոք այդ խնդրին անդրադարձ է եղե՞լ:

«Ճիշտ չի լինի, որ այդ անհատական հարցերը ներկայացնենք ոստիկանությանը: Չնայած՝ Էմիլը ինքը ներկա էր եւ այդ հարցը բարձրացրեց, բայց ինձ թվում է, որ դա ավելորդություն է, որովհետեւ եթե մարդ խախտում է անում, ինքը պատժվում է: Մեր պայքարի ընթացքում նաեւ մեր հարցերի շարանի մեջ տեղ է գտել համաներման հարցը՝ որ ընդհանուր տուգանքների վերաբերյալ համաներում լինի, այսինքն՝ 2012 թվականից մինչեւ 2015 թվականի հունվարը տեղի ունեցած խախտումների վերաբերյալ համաներում հայտարարեն»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031