Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի մատնանշած քանակությամբ ցեմենտով տասը հատ 14 հարկանի շենք կարելի է կառուցել (Տեսանյութ)

Մայիս 27,2015 15:16

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հոսանքի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի նյութական ծախսերի մեջ նշել է, որ ընկերությունը գնել է 63 տոննա ցեմենտ` մեկ կգ-ը 57 հազար դրամով: Այսօր «Հայելի» ակումբում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որի հաշվարկներով, այդքան ցեմենտով կարելի է կառուցել մեկ մուտքանի 10 հարկանի 14 շենք: ՀԷՑ-ի նյութական ծախսերը կազմել է 8 միլիարդ 382 հազար դրամ, որից 40 տոկոսը միայն ցեմենտի համար է ծախսվել` 3 միլիարդ 600 միլիոն դրամ:

Չնայած, որ ՀԷՑ-ի պատասխանատուները հայտարարել են, որ այս հարցով վրիպակ է տեղի ունեցել, սակայն Վահագն Խաչատրյանը գտնում է, որ եթե այդ ծախսը մեջտեղից հանվի, ապա մեկուկես դրամով կարող էր հոսանքն էժանանալ: Պարոն Խաչատրյանը ՀԷՑ-ի հայտն ամբողջությամբ չի ուսումնասիրել, սակայն վստահ է, որ առանձին ապրանքատեսակների գծով ավելի թանկ արժեք նշված կլինի, քան շուկայականն է:

Տնտեսագետի համոզմամբ՝ ՀԷՑ-ն այսօր աշխատում է խորհրդային տարիների մեթոդոլոգիայով:

Վահագն Խաչատրյանի խոսքերով, էլեկտրամատակարարի գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ ընկերության նպատակը սպառողին նորմալ, անխափան ու առանց խնդիրների էլեկտրաէներգիա մատակարարելը չէ, այլ` «Մեզ ու մեր տնտեսությունն օգտագործելով, իրենց անձնական խնդիրները լուծելն է», հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու ՀԷՑ-ը չի ուզում իր կորուստները նվազեցնել. «Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է շահագրգռված լինի, որ կորուստները նվազեն, բայց այս կազմակերպությունը նման ցանկություն չունի»:

Տնտեսագետի խոսքերով, եթե միջազգային նորմատիվներով կորուստները առավելագույնը 10 տոկոս է, ՀԷՑ-ը հանձնաժողովից որպես կորուստ առաջարկում է ընդունել 12, 8 տոկոսը: Իսկ ամեն մի տոկոսը 2,5 միլիարդ դրամի ծախս է ավելացնում:

Թե ինչու կառավարությունը չի փորձում ՀԷՑ-ի կառավարիչների անարդյունավետ աշխատանքի հարցը քննարկման առարկա դարձնել, տնտեսագետը չբացառեց, որ ՀԷՑ-ի հարցը քաղաքական խնդիր կարող է լինել:

Պարոն Խաչատրյանի խոսքերով, ՀԷՑ-ում աուդիտ իրականացրած կազմակերպությունները զգուշացրել են, որ ՀԷՑ-ին վարկ չտան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031