Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար՝ մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ Աշնակ էր այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, ինչպես նաև նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը նաև ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։
Ավանդատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:
Կարդացեք նաև
Ֆիդայատոնն այս տարի նույնպես մեկտեղել էր ոչ միայն աշնակցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին, այլև մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ հյուրերի:
Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն