Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման բաժնի պետ Անուշ Մարգարյանը, որ մի ժամանակ վայելում էր բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հովանավորությունը ու մեկնում գիտաժողովների ընդհուպ՝ Սինգապուր, այլեւս ազատված է աշխատանքից:
Բուհի կայքում դեռեւս պահպանվել է նրա Էլեկտրոնային հասցեն՝ [email protected]:
Aravot.am-ի տեղեկություններով Անուշ Մարգարյանը հեռացել է ռեկտորի հետ կոնֆլիկտի արդյունքում եւ հեռանալուց հետո համակարգիչներից ջնջել բուհի հաշվապահական ողջ տեղեկատվությունը:
Տիկնոջ հետ կապվել չհաջողվեց, տնտեսագիտականի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գեւորգյանը հաստատեց, որ Անուշ Մարգարյանը այլեւս չի աշխատում տնտեսագիտական համալսարանում:
Կարդացեք նաև
«Այլ տեղեկատվության չեմ տիրապետում: Թե ինչու է գնացել չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ նա այլեւս մեր բուհի գլխավոր հաշվապահը չէ»,-ասաց Գոհար Գեւորգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ բուհի կայքից:
Իսկ տեղեկատվության բաժնի պետը ինչի է տիրապետում, եթե ոչ` տեղեկատվությանը…???
Եվ, վերջապես, ամեն անգամ անտեղյակություն ցուցաբերելով ինչի է ծառայում. ապատեղեկատվության ….???