Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի 1-ին հանրապետության հռչակումը միջազգային քայլ էր. փորձագետ

Մայիս 27,2015 14:51

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը մայիսյան հերոսամարտերը, Հայաստանի առաջին հանրապետության կերտումը միջազգային լուրջ քայլ է համարում: Նրա համոզմամբ, այդ քայլը նշանակալից էր ոչ միայն Հայաստանի համար, այլեւ քառյակ միության կողմից նախանշված խաղաքարտերը խառնելու առումով:

«Միջազգային քայլ էր նրանով, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, թուրքական բանակը չպետք է սահմանափակվեր միայն Արեւելյան Հայաստանը գրավելու խնդրով, ավելին՝ հաջորդ քայլը պետք է լիներ Բաքու հասնելը: Բաքվի հայությունը կարողացավ դիմադրություն կազմակերպել ու հարյուր հազարների չհասավ սպանդը եւ դա շնորհիվ մայիսյան հերոսամարտերի եւ Սարդարապատի մարտերին էր, որ կանգնեցրինք թուրքական բանակը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ՀՀ առաջին հանրապետության հռչակման փաստը փորձում են կուսակցականացնել, բայց չպետք է մոռանալ, որ հռչակումը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ առաջին հանրապետությունը՝ որպես իրավական սուբյեկտ, արդեն գոյություն ուներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031