Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հետո ինչ- որ մահացել ես. ցուցմունք տուր»

Մայիս 27,2015 14:48

Միայն վերջերս անդրադարձանք 2013 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, «Ջանֆիդա» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի հանգուցյալ նախագահ Մանվել Ամիրջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Նա մինչ իր մահը՝ 27.08.2010թ. կնքել էր 9.928.500 ՀՀ դրամի 75.000 կգ ազոտական պարարտանյութի փոխառության պայմանագիր մինչև 30.10.2010թ. մարելու պայմանով: Հետագայում չի մարվել պարտքը, դեռեւս 12.09.2013թ-ին. Մանվել Ամիրջանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվել է նախաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում 30.03.2014 թվականին Մանվել Ամիրջանյանը մահացել էր, սակայն ոստիկանության քննիչը շարունակել էր հանգուցյալի նկատմամբ նոր դրվագներ ավելացնել:

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին, նշելով, որ նա իր վարույթում քննվող քրեական գործով թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ:

Մասնավորապես, քննչական կոմիտեում իրականացված կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատախազը 2014 թվականին ցուցում է տվել հարցաքննել 5 տարի առաջ մահացած մարդուն։ Ընդ որում, անձի մահացած լինելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 19.05.2009թ. տրված թիվ 150191 մահվան վկայականի համաձայն, անձը մահացել է դեռևս 2009թ. մայիսի 15-ին, կցված է եղել քրեական գործի նյութերին։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը, որի կազմում, ի դեպ, 2-ական ներկայացուցիչներ կան ՀՀ նախագահի աշխատակազմից եւ կառավարության աշխատակազմից, մերժել է Շիրակի մարզի դատախազի միջնորդությունը, արձանագրելով, որ քննիչի գործողություններում բացակայում է խախտումը։

Իսկ կարգապահական հանձնաժողովի նախագահը գրավոր ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրել կոնկրետ քրեական գործով դատախազի կողմից իրականացված դատախազական հսկողության որակի նկատմամբ՝ նշելով, որ նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվել, դատախազը բարեխիղճ չի կատարել իր սահմանադրական գործառույթները, պատշաճ չուսումնասիրելով քրեական գործի նյութերը, քննիչին հասցեագրել է ոչ իրավաչափ ցուցումներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031