Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը՝ Հայաստան այցի մասին. «Ես երբեք ինձ այդչափ տանը չէի զգացել» (տեսանյութ)

Մայիս 27,2015 14:43

Հայազգի Քիմ Քարդաշյանը «Live! With Kelly & Michael» հաղորդման ընթացքում խոսել է Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ից 13-ը Քիմ Քարդաշյանը, ամուսնու՝ ռեփ երգիչ Քանյե Ուեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի եւ աղջկա՝ Նորթ Ուսեթի հետ գտնվում էր Հայաստանում:

Քիմ Քարդաշյանը, մասնավորապես, ասել է, որ այցելությունը խորը ազդեցություն է ունեցել իր վրա: «Դա իմ ժառանգությունն է: Իմ ծնողները երբեք չեն եղել այնտեղ, իմ մեծ ծնողները նույնպես. նրանք այդ մասին իմ ամբողջ կյանքի ընթացքում խոսել են»:

Նա նշել է, թե փաստն այն է, որ իրենք կարողացան գնալ, որոշ հայերեն բառեր սովորել, հայկական ուտելիք ուտել. «Ես երբեք ինձ այդչափ տանը չէի զգացել»:

Անդրադառնալով մեկնելուց առաջ, ապրիլի 13-ի գիշերը Կարապի լճի մոտ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգին՝ Քարդաշյանը նշել է, որ դա վերջին րոպեին կայացված որոշում էր: «Մենք զարմացել էինք, որ ավելի քան 5.000 հոգի հավաքվեցին Կարապի լճում»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=GT3KMalt8Bk

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031