27 մայիսի 2015 թ., Երևան: Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր: Դեսպան Միլսը նշեց, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը ապահովելու, այդ թվում քրեական արդարադատության համակարգում թափանցիկություն պահանջելու վերաբերյալ բաց ու չգրաքննված քննարկումները կարևորագույն տարրեր են ցանկացած ժողովրդավարական պետության համար:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն