Ռուսաստանը ստացել է Եգիպտոսի դիմումը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Այս մասին, ըստ «Взгляд»-ի, հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Եգիպտոսից այդպիսի հայտարարություն եղել է, այսօր պաշտոնական դիմումի պատճեն մենք ստացել ենք, որպեսզի կարողանանք զուգահեռ ուսումնասիրել այն եւ մեր կողմից համապատասխան օգնություն ցուցաբերենք: Մենք հետաքրքրված ենք այդ հարցում»,- մասնավորապես ասել է նախարարը:
«Взгляд»-ը հիշեցրել է, որ մայիսի 25-ին ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Իսկ ապրիլ ամսին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ մոտավորապես 40 երկիր եւ միավորում հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մեջ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ