Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի գնահատականը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Մայիս 27,2015 12:39

Այսօր ԱԺ-ում լրագրողները օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ չի՞ պայքարելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

Նա պատասխանեց. «Մտահոգված եմ եւ գրություն եմ ուղարկել պարոն Նազարյանին՝ ՀԾԿՀ նախագահին: Մի շարք հարցադրումներ ենք ներկայացրել, բայց ամենակարեւորներից մեկն այն է, որ ըստ օրենքի կա գործընթաց, որտեղ պետք է լինի հանրային քննարկում: Ես հարց եմ ուղղել, թե ինչ ֆորմատով է դա լինելու, ով է շահագրգիռ, որպեսզի լինի պատշաճ գործընթաց: Դրանից հետո նոր կանդրադառնամ բովանդակային հարցերին: Չնայած առանձին բովանդակային հարցեր արդեն իսկ ուղարկել եմ պարոն Նազարյանին»: Կոռեկտությունից ելնելով՝ նա գրության մանրամասները չհրապարակեց:

Հարցին՝ մարդու իրավունքների խախտում տեսնո՞ւմ եք, որ մենք պետք է վճարենք ՀԷՑ-ի պաշտոնյաների «Լեքսուսների» եւ այլ շքեղ ծախսերի համար: Օմբուդսմենը պատասխանեց. «Ցանկացած դեպքում, եթե ողջամիտ չեն ներկայացրել հայտը, որտեղ կան ծախսեր, որոնք չպետք է լինեն, եւ մեր պետական մարմինները դրանք պատշաճ չեն ուսումնասիրի, չեն իրականացնի իրենց գործառույթը, որովհետեւ իրենք այնտեղ են, որպեսզի տեսնեն՝ այնտեղ ուռճացված, կե՞ղծ փաստեր են, թե՞ արդարացված, որպեսզի տեսնեն՝ այդ ծախսերը գալիս են մարդկանց՝ մեր հաշվին ճոխություն վայելելուց, թե՞ գալիս են, որովհետեւ եթե չվճարենք մենք դա, բոլորս կմնանք մթության մեջ: Այդ հարցերի պատասխանը մենք չի, որ պիտի տանք: Եթե հիմնավորվի, որ արհեստականորեն, ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության եւ ճոխության մոլության կամ որեւէ այլ պատճառներով մի գին է բարձրացվում, որը չպետք է բարձրացվեր ողջամտության սահմաններում, դա, իհարկե, կլինի մարդու իրավունքների խախտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031