Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայողություն՝ 70 դրամից. Օմբուդսմենը պատմում է, թե ինչ են անում այդ 70 դրամի դիմաց

Մայիս 27,2015 12:25

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը օմբուդսմենին հարցրեց՝ ի՞նչ արժե 1 արագ արձագանքումը, հնարավոր չէ՞ խնայել:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ 1 արագ արձագանքումն արժե 70 դրամ, երկուսը՝ հնարավոր է 350, կախված, թե որտեղ է եղել դեպքը: Եթե կողքի բակում է՝ անվճար: Կարեն Անդրեասյանը բացատրեց, որ լույս են վառել, որ աշխատողները տեսնեն, կարողանան աշխատել, քարթրիջների համար ծախս են արել, բենզին են գնել:

Օմբուդսմենը նշեց, որ եթե իրենց այդ բծախնդրությամբ, մետր առ մետր հաշվելով աշխատեն եւ դա բոլոր ոլորտներում լինի՝ մեծ խնայողություններ կունենան ամեն տեղ:

Կարեն Անդրեասյանը խոսեց «բիզնես օմբուդսմենի» եւ «ռազմական օմբուդսմենի» ստեղծման մասին:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց՝ բիզնես եւ ռազմական օմբուդսմենները տեղակալի կարգավիճա՞կ են ունենալու, թե՞ դուք նախատեսում եք առանձին մարմիններ ստեղծել:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ ՀՀ-ում լինի ե՛ւ ռազմական, ե՛ւ բիզնես օմբուդսմեն, բայց դեմ եմ, որ դրանք լինեն ձեւական մարմիններ: Որովհետեւ դրանք ստեղծվում են, հետո ֆինանսական ռեսուրս չի տրվում այդ մարմիններին: Ես մտավախություն չունեմ, որ մեր կառույցից դուրս կստեղծվեն այլ օմբուդսմենի կառույցներ: Մեծ բեռ մեր ինստիտուտի վրայից դուրս կգա: Ամեն մի բախման արդյունքում մեզ մեղադրում են»:

Բայց նա ակնարկեց, որ եթե կա իրենց գրասենյակը, ինչո՞ւ առանձին մարմին ստեղծեն, իրենց կառույցն արդեն կա, եթե պետք է, իրենց շենքի ներսում թող անեն, եթե կան շահագրգիռ մարդիկ, առանձին չծախսեն միլիոնավոր դրամներ, եթե պետք է՝ օրենսդրական փոփոխություն կատարեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031