Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյան. Այն սակագինը, որ ներկայացվել է, ՀԾԿՀ-ն չի կարող այդ չափով տրամադրել. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 27,2015 12:21

Երեւանի ավագանու հերթական նիստից հետո ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ զրուցեցինք վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրների շուրջ եւ խնդրեցինք գնահատել ստեղծված իրավիճակը։

– Տիկին Նահապետյան, ինչպե՞ս եք գնահատում առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ բարձրացումը։

– Իմ վերաբերմունքը իհարկե բացասական է, քանի որ յուրաքանչյուր լումայի ավելացումը անմիջականորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Սպասում եմ ե՛ւ որպես արտադրող, ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես ՀՀ արդյունաբերողների միության անդամ։

– Ըստ Ձեզ, ի՞նչ առաջարկ պետք է անի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որ թուլացնի լարվածությունը։

– Ես կարծում եմ, որ սա այնքան այդ հանձնաժողովի հարցը չէ, որքան ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի շտկման։ Իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ են գումարներ, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաեւ ականջալուր պետք է լինի սպառողի բողոքին, հաշվի առնի սպառողի կարծիքը եւ ճշգրիտ լուծում ապահովի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

– Ըստ Ձեզ, ի՞նչ չափի բարձրացում է լինելու եւ ինչ կերպ է այն ազդելու շարքային քաղաքացու կենսամակարդակի եւ Հայաստանի տնտեսության վրա։

– Ես կարծում եմ, որ այն սակագինը, որ ներկայացվել է, ՀԾԿՀ-ն չի կարող այդ չափով տրամադրել, ես չեմ կարող ասել, դա ՀԷՑ-ի մեղքն է, սպառողի՞, թե՞ արտադրողի, որովհետեւ այն սակագները, որ արտադրողն ունի, բավականին ցածր են։

 

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031