Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այսօր կա աշխատող էներգահամակարգ, բայց այն այլեւս մերը չէ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 27,2015 12:02

Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի իշխանություններն ընդամենը կողքից նայում են, թե ինչպես է օտարերկրյա ընկերությունը մեր իսկ երկրում ժամանակին մեզ իսկ պատկանած էլեկտրակայաններում հոսանք արտադրում ու մեզ վրա վաճառում կամայական գնով՝ թքած ունենալով ե՛ւ տարրական տրամաբանության, ե՛ւ բիզնեսի տարրական կանոնների վրա։

Միանգամից ասենք՝ մինչեւ այս օրն ընկնելը Հայաստանը երկար ճանապարհ է անցել։

Սկսենք նրանից, որ անկախանալով՝ Հայաստանը Խորհրդային Միությունից նաեւ էներգահամակարգ ժառանգեց։ Ճիշտ է, այն համարյա չէր գործում՝ ատոմակայանը խորհրդային իշխանությունների որոշմամբ փակվել էր դեռեւս 1989-ի հունվարին (որոշման տակ, ի դեպ, Նիկոլայ Ռիժկովի ստորագրությունն էր), ադրբեջանցիներն էլ օրումեջ պայթեցնում էին գազամուղը, մազութ չկար երկաթուղու փակ լինելու պատճառով, եւ ՋԷԿ-երը չէին աշխատում, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը սեփական էներգետիկ համակարգ ուներ։

Հետո հսկայական ջանքերի գնով ամեն ինչ կարգավորվեց, ատոմակայանը վերագործարկվեց, եւ արդեն 1995-ի ամռանը Հայաստանը ոչ միայն հաղթահարեց էներգետիկ ճգնաժամը, այլեւ, կարելի է ասել, ստեղծեց տարածաշրջանի ամենակայացած էներգահամակարգը (Ադրբեջանում եւ Վրաստանում դրանից հետո դեռ երկար ժամանակ հովհարային անջատումներ էին):

Իսկ ինչ տեղի ունեցավ հետո։ Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանն ու սկսեց մաս– մաս վաճառել այդքան ջանքերի գնով «խելքի բերված» էներգահամակարգը։ Գազաբաշխիչ համակարգը վաճառեց, եւ դրա դիմաց Հայաստանն ուղիղ երկուսուկես տարի ձրի գազ էր ստանում (դա իբր պիտի նպաստեր, որ Հայաստանի տնտեսությունն ավելի մրցունակ դառնա, բայց արդյունքում «ավելի մրցունակ» դարձան մի քանի ընտանիքներ՝ հայտնվելով «Ֆորբսի» ցուցակներում): Հետո «պարտքի դիմաց» Ռուսաստանին հանձնվեցին բաշխիչ ցանցերը, ջերմաէլեկտրակայանները, Սեւան-Հրազդան կասկադը, ատոմակայանի կառավարումը եւ այլն։

Արդյունքում՝ Հայաստանում այսօր կա աշխատող էներգահամակարգ, բայց այն այլեւս մերը չէ։ Հասկացա՞ք տարբերությունը։ Եթե համակարգը մեր սեփականությանն է, եւ կան բարդագույն խնդիրներ՝ դրանք հնարավոր է լուծել, բայց եթե համակարգը մերը չէ՝ ուրիշները պիտի որոշեն, թույլ տա՞ն լուծել այդ խնդիրները, թե ոչ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031