Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ այդ երկրին ուղղած շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ 97 տարի առաջ Ադրբեջանը մուսուլման աշխարհում առաջին աշխարհիկ ժողովրդավարական հանրապետություն է ձեւավորել:
«Եվ սկսած 1991 թվականից, երբ դուք հայտարարեցիք Խորհրդային Միությունից ձեր անկախանալու մասին, մեր երկու երկրները աշխատել են միասին Ադրբեջանի ինքնիշխանությունը, ժողովրդավարական զարգացումը եւ բարգավաճումը ապահովելու համար»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ջոն Քերին նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում դրա խաղաղ կարգավորմանը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ