Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց խստացնել  գազալցակայաններում անվտանգությունը

Մայիս 27,2015 11:55

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԱԺ նախկին պատգմավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում երեկ տեղի ունեցած պայթյունին, ինչի հետևանքով վիրավորվել էր չորս մարդ:

Վարչապետը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչ ուսումնասիրություններ կան այս մասով:

«Տվյալ գազալցակայանը վեց ամիս առաջ տուգանվել է մեկ մլն դրամով, այնտեղ եղել են բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացնեին, սակայն չեն արել»,- ասաց Երիցյանը:

Նախարարն ասաց, որ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները բոլոր գազալցակայանների հետ, որտեղ կհայտնաբերվեն թերություններ: «Եթե անհրաժեշտ լինի, ապա կդարարեցնենք դրանց գործունեությունը»,- ասաց Երիցյանը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խստացնել անվտանգության ռեժիմները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031