Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Թովմասյան. այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին վերջին շրջանում, ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել. «Ժողովուրդ»

Մայիս 27,2015 11:39

«Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի աստեղային ժամերից անցել է տասը տարի, սակայն երկրպագուները նրան չեն մոռացել։

– Լուսինե՛, կար ժամանակ, երբ հանրության մի հատված տվել էր Ձեզ բիզնես լեդիի պիտակը, ամուսնությունից հետո, սակայն, գործնական կյանքն ամբողջովին մղել եք երկրորդ պլան՝ առաջնություն տալով անձնականին…

– Այդ դադարը նպատակային չէ, պարզապես ինքս էլ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել բալիկիս հետ, ով շատ արագ է մեծանում, իսկ նրա հետ մեծանում եմ նաեւ ես։ Դեռ չեմ մտածում, թե առաջիկայում ինչով եմ զբաղվելու, դրա ժամանակն էլ չունեմ, անկեղծ ասած։ Բայց, անշուշտ, կաշխատեմ, երբ ցանկանամ։ Այս շրջանում բազում առաջարկներ եմ ստացել հեռուստատեսությունից, սակայն ինքս էլ հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքին նվիրվել, մերժել եմ դրանք։ Դեռեւս չկա նաեւ մի գործ, որի շրջանակում գումար ներդնելու ցանկություն ունենամ, եթե լինի, չեմ հապաղի։

– Վերջին շրջանում «Միսս Հայաստան» մրցույթ արդեն չի կազմակերպվում։ Ըստ Ձեզ՝ մենք, առհասարակ, այսօր ունե՞նք նման մրցույթների կարիք։

– Իհարկե, ունենք, քանի որ դրանք մասնակիցներին արտերկրում հանդես գալու հնարավորություն են ընձեռում։ Բայց այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին վերջին շրջանում, ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել, քանի որ դրանք անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Եթե այդ կազմակերպչական հարցը երբեւէ շտկվի, վստահ եմ, որ շատ հայ աղջիկներ կուզենան մասնակցել մրցույթին։ Իհարկե, տարիներ կպահանջվեն, բայց այդ կերպ հնարավոր կլինի նաեւ վերականգնել մրցույթի բարի համբավը։ Մոդելային ոլորտը դրսում ծաղկում է ապրում, եւ շատերը կցանկանան դուրս գալ արտերկիր։ Իսկ այստեղ ամեն գովազդի եւ ցուցադրության համար աղջիկները ստանում են չնչին գումարներ։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031