Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը սպասել է քրեական գործի նախաքննության ավարտին. «Ժողովուրդ»

Մայիս 27,2015 11:24

Տիգրան Սարգսյանին հասցեագրված բոլոր մեղադրանքները, որոնք տեղ են գտել Shamshyan.com-ի հրապարակման մեջ, հնչում են դեռեւս 2013 թվականի մայիսից, սակայն Տ. Սարգսյանը միայն այժմ է դիմում դատարան՝ հայտարարելով որ Փ. Հայրապետյանն իրեն զրպարտում է։

Հիշեցնենք, որ առաջին անգամ 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ իր ունեզրկման ակունքներում կանգնած են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Արարատյան» թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը։ Այդ մասին հրապարակումները եւ Փայլակ Հայրապետյանի բոլոր հայտարարությունները Տիգրան Սարգսյանն անտարբերության էր մատնում։ Այս ընթացքում միակ փոփոխությունն այն հանգամանքն է, որ ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է «օֆշորի» քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում խարդախության մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին։

Կարելի է կարծել, որ Տիգրան Սարգսյանը սպասել է քրեական գործի նախաքննության ավարտին, որպեսզի ապահով լինի, որ պաշտոնապես իր հետ կապված ոչ մի փաստաթուղթ ի հայտ չի գա, դրանից հետո նոր միայն համարձակվել է դիմել դատարան։ Հակառակ դեպքում, եթե նա այն ժամանակ դիմեր դատարան, հանկարծ ու նրա դեմ փաստաթղթեր ի հայտ գային… Հայրապետյանի ասածները փաստաթղթերով ապացուցվելու դեպքում Տիգրան Սարգսյանը ոչ միայն դեսպան չէր կարողանա դառնալ, այլեւ նույնիսկ դեսպանատան պահակի պաշտոնին էլ չէր կարող հավակնել։

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ 2014 Իսկ արդյո՞ք Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւս պատրաստվում է դիմել դատարան՝ հերքում եւ մեկ միլիոն դրամ փոխհատուցում պահանջելու, իրեն զրպարտելու համար։ Կճոյանը պատասխանեց. «Չէ, դատի չեմ տալու, քանի որ հոգեւորական եմ, եւ իմ հասկացողությունները տարբերվում են։ Ես պարզապես այդպիսի անհեթեթությունների փորձում եմ չպատասխանել, այսքանը»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031