Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ոլորտում առնվազն տոտալ անպատժելիություն չկա. «Հայկական ժամանակ»

Մայիս 27,2015 11:18

Հանրության լայն շերտերի հետ ամենաքիչ առնչություն ունեցող ուժային կառույցը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է։ Սակայն այդ ծառայության գործունեության որակը շատ կարեւոր է ազատազրկված մեր համաքաղաքացիների համար։ Ավելին՝ սա այն միակ կառույցն է, որի հետ առնչվում են հազարավոր ազատազրկվածները։ Բացի այդ՝ քանի որ քրեակատարողական ծառայությունը ունի արդարադատության գեներալի կոչումով միայն 2 ծառայող, մենք կանդրադառնանք նաեւ գնդապետներին։

Այսպիսով՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ 2013–14թթ.-ին քրեակատարողական ծառայության գեներալները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել։ Իսկ արդարադատության գնդապետի կոչումով ծառայողները 2013-ին՝ 8, իսկ 2014-ին 5 անգամ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ ենթակաների նկատմամբ թույլ հսկողություն սահմանելու համար։

Այս թվերը գալիս են ապացուցելու, որ քրեակատարողական ոլորտում առնվազն տոտալ անպատժելիություն չկա, բայց եւ դա չի նշանակում, որ ցանկացած պատժելի արարքի համար ցանկացած բարձրաստիճան ծառայող կանչվում է պատասխանատվության։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031