Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Մեսշչյանը կուզենար, որ մի անգամ Սերժ Ազատիչը գար, կողքը նստեր. «Հրապարակ»

Մայիս 27,2015 11:12

Երգահան Արթուր Մեսշչյանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ շատ է հավանել System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում. «Ես նամակ ստացա մինչեւ իրենց գալը, որ ես մասնակից լինեի իրենց համերգին, բայց ասեցի՝ չէ, ես բիձա, ի՞նչ գործ ունեմ էդ էրեխեքի հետ։ Դուք տեսաք ինչ ժողովուրդ էր հրապարակում, էդ էրեխեքի աչքերը տեսաք, էլ ի՞նչ Արմենչիկ, ինչի՞ մասին է խոսքը, ցնդվելու սերունդ է, եթե իմ ժամանակ ձեր չափ որակյալ ջահելություն լիներ, ոնց որ այսօր է, գիտե՞ք ինչ կարելի էր անել, նույնիսկ սովետի մեջ, բայց չկային, մեծագույն դեֆիցիտ կար, մենք անունով գիտեինք կարգին տղերքին քաղաքում, իսկ հիմա գնա ու այսքանի անունը հիշի։ Իմ ասածը նա է, որ դուք հրաշք եք, դուք այնքան լավ բաների եք արժանի, բայց պրոբլեմը նա է, որ այդ արժանին ոչ ոք ձեզ չի բերելու, դուք ինքներդ պետք է ստեղծեք»։

Ապա նկատեց, կուզենար, որ մի անգամ Սերժ Ազատիչը գար, կողքը նստեր, ու այդպես բոլորի հետ խոսեին, ու գուցե մի քիչ առաջ գնայինք։

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, որ եթե System of a Down-ի փոխարեն լիներ Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, նույն մարդկանց նույն բազմությո՞ւնը կհավաքվեր հրապարակում։ Մեսչյանը նշեց, որ այն, ինչ ռոքը կարող է անել, ֆանտաստիկ բան է, եւ այս ժամանակամիջոցում Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը չէր կարող ասել՝ ֆաք յու, դա միայն ռոքը կարող է անել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031