Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի վստահորդ Արամ Օրբելյանը՝ Փայլակ Հայրապետյանի դեմ ներկայացված հայցի մասին. «Հայկական ժամանակ»

Մայիս 27,2015 11:00

ՀՀ նախկին վարչապետի ներկայացուցիչը արդարադատության նախկին փոխնախարար, այժմ փաստաբան Արամ Օրբելյանն է։ Երեկ վերջինից հետաքրքրվեցինք, թե Փայլակ Հայրապետյանի հայտարարություններից ո՞րն է իր վստահորդ Տիգրան Սարգսյանը համարում զրպարտություն։

– Պարոն Օրբելյան, կմանրամասնե՞ք, թե Տիգրան Սարգսյանը Փայլակ Հայրապետյանի ո՞ր հայտարարությունն է համարում զրպարտություն։

– Ես շատ հակիրճ կներկայացնեմ, որովհետեւ գործը դատարանում է եւ չէի ցանկանա առաջ գնալ։ Քաղաքացիական օրենսգրքի հոդվածով, որը վերաբերում է բարոյական վնասի հատուցմանը եւ նախատեսում է տեղեկատվությունը, որը չի համապատասխանում իրականությանը, որը արատավորում է անձին, ինքն իր էությամբ զրպարտություն է։ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ իրեն արատավորում են եւ հրապարակման մեջ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Shamshyan.com–ի հրապարակման մեջ կան որոշակի կարծիքներ, հանգամանքներ, որ մենք առանձնացել ենք՝ գտնելով, որ դրանք արատավորում են իմ վստահորդին։ Ավելի մանրամասներ այս փուլում կցանկանայի չտրամադրել։ Քանի դեռ առաջին դատական նիստը չի եղել, դժվարանում եմ որեւէ բան ասել։

– Պարոն Օրբելյան, իսկ Տիգրան Սարգսյանը մասնակցելո՞ւ է դատական նիստերին։

– Կարծում եմ, որ ներկա չի լինի, բայց չեմ կարող հստակ ասել։ Քանի դեռ նիստին պարտադիր ներկա լինելու խնդիր չկա, նա ազատ է։

– Իսկ Փայլակ Հայրապետյանի գույքը արգելանքի տակ դնելու միջնորդություն ձեր կողմից ներկայացվե՞լ է դատարան։

– Այս պահին ներկայացված չէ, իսկ կներկայացվի, թե ոչ՝ չեմ կարող ասել, քանի որ դեռ նման խնդիր չի քննարկվել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031