Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ գրող Սաքո Արյանը: Թեման՝ «Իսլամական պետության» առաջխաղացումը եւ դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքները:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հարգելի զրուցակիցներ, իսլամական պետության ռեզերվում մեծ թիվ է կազմում անչափահաս, որբ երեխաների հավաքագրումը եւ վարժեցումը: Որքա՞ն է խալիֆաթի բանակը եւ ենթադրությամբ կարող հավաքագրած լինեն: