Եթե նոր Սահմանադրությունը չի լուծելու Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման խնդիրը, ապա ո՞րն է այդ փոփոխության նպատակը, արդյոք Սահմանադրությունն ու երկրի կառավարման մոդե՞լն են խոչընդոտում ՀՀ քաղաքացիների «լավ ապրելուն»։ Դավիթ Հարությունյանը հարցին ուղիղ պատասխան տալու փոխարեն ասաց, որ կիսանախագահական մոդելը եւս ունի «պոտենցիալ վտանգ պարունակող թերություններ»։
Սահմանադրական հանրաքվեի ժամկետների մասին նա դժվարացավ կոնկրետ նշել։ «Չէի ցանկանա նախապես ինչ-որ բան ասել, երբ պատրաստ լինի, այն ժամանակ էլ կդրվի… Այո, իհարկե, տեսականորեն հնարավոր է»,- աշնանը հանրաքվեի կայացման մասին ասաց նա։
Առաջիկայում՝ մեկ ամսից, Սահմանադրության նոր նախագիծը կքննարկվի նաեւ քաղաքական ուժերի մասնակցությամբ։ ԲՀԿ-ն, որը Գագիկ Ծառուկյանի օրոք այս փոփոխությունների ամենաթունդ ընդդիմադիրն էր, Սերժ Սարգսյանի հետ հայտնի հանդիպումով չի բավարարվել եւ հանդիպել է նաեւ հանձնաժողովի անդամների հետ… Ինչպես օրերս հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը գաղտնազերծեց, կուսակցության ղեկավարը միայն կատեգորիկ մերժել է կառավարման մոդելի քննարկման հարցը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում