Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն հայկական դիվանագիտության ջանքերով

Մայիս 27,2015 16:30

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք կարելի՞ է հայկական դիվանագիտության ձեռքբերում համարել այն փաստը, որ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կետում չհիշատակվեցին կարգավորման հիմնարար սկզբունքները: «Մասամբ՝ այո:

Սակայն այս կարեւոր զարգացումը պայմանավորված չէ միայն հայկական դիվանագիտության ջանքերով: Իհարկե, սա ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից, բայց դրանից բացի՝ նաեւ տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության շահերից: Կյանքը ցույց կտա, թե որքան հեռու կգնա այս խիստ դրական միտումը, որը պաշտոնական Բաքվին կվերադարձնի կառուցողական հուն եւ կհեշտացնի տարածաշրջանում պատվավոր խաղաղության հասնելու՝ կենսական կարեւորության գործը»,- նշեց մեր զրուցակիցը:

Թեմայի մանրամասները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031