Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչած հարցին, թե մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկներին որեւէ խրախուսանք նախատեսվո՞ւմ է, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Այո մեդալ նվաճող մարզիկներին ՀԱՕԿ-ը պարգեւատրելու է. հաղթողին՝ $ 50 հազար, երկրորդ տեղն զբաղեցնողին՝ 30 հազար, բրոնզե մեդալակրին՝ 20 հազարին համարժեք դրամ: Իսկ մարզիչները կպարգեւատրվեն այդ գումարների 50 %-ի չափով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ