Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ աջակից. «Ոստիկանները միշտ փորձում են ինչ-որ ձեւով խոչընդոտել մեր իրազեկման գործընթացները»

Մայիս 26,2015 22:25

Ոստիկանները մայիսի 26-ին առավոտյան Հիմնադիր խորհրդարանի 9 աջակիցների բերման են ենթարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի աջակից Հռիփսիմե Եղնուկյանը: Վերջինիս եւս ոստիկանները բերման էին ենթարկել:

«Ինձ այսօր ժամը 6-ին երկու ուրիշ մարդկանց հետ Սարյան-Ամիրյան խաչմերուկից բերման ենթարկեցին, այն պատճառով, որ մենք էլեկտրասյուներին փակցնում էինք մեր թռուցիկները, ինչպես միշտ անհիմն՝ պարզաբանելով, որ դա հասարակական վայր է, որտեղ մենք չենք կարող փակցնել, անօրինական գործողություններ ենք ծավալում»,- ասաց նա:

Հռիփսիմե Եղնուկյանի խոսքերով՝ իրենց մոտեցել է քաղաքացիական ավտոմեքենա, որի ներսում երկու ոստիկաններ են եղել. «Նրանք ներկայացան եւ ասացին, որ մեզ պետք է տանեն բաժին: Մենք իրենց հետ չվիճեցինք, որովհետեւ գիտեինք, որ անիմաստ է, մենք էլ գնացինք, սովորական գործընթացն անցանք, եւ մեզ 3 ժամ հետո բաց թողեցին, ինչպես միշտ նույն խնդիրը՝ վարչական խախտում»:

Aravot.am-ի հարցին, թե ըստ նրա՝ կատարվածը Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ հերթական ճնշումների շարքի՞ց, նա պատասխանեց. «Իհարկե՛: Շատ էլեկտրասյունների վրա ինչ-որ բաներ են փակցված, բայց զուտ մերը, որ քաղաքական կոնտեքստով է եւ «100-ամյակն առանց ռեժիմի»  ստեղծած թռուցիկն է փակցված, հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ նրանք հետամուտ են եւ միշտ փորձում են ինչ-որ ձեւով խոչընդոտել մեր իրազեկման գործընթացները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ԵՐԲ ԽՈՍՔԵՐ ՉԿԱ ԱՍԵԼՈԻ:
    Այսօր լավ օր է։ Հերի՛ք է մեզ տանջենք, լացենք, անհանգստանանք, տխրենք ինչ-որ դատարկ բաներից։ Ապրե՛ք․․․ Ապրե՛ք իրական կյանքով: Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացնում է, նրան հեռացրեք ձեր կյանքից կամ էլ ներեք, բայց դա մի՛ դարձրեք մի մեծ պատմություն․․․
    Ինչո՞ւ դժվարացնել մի բան, եթե կարելի է ուղղակի հեշտ ու հանգիստ դրան լուծում տալ։ Ախր հասկացե՛ք՝ այս կյանքը տրվում է ՄԵԿ անգամ ու դուք ուրիշ հնարավորություն չեք ունենալու։ Այս կյանքում ամեն ինչ իր ավարտն ունի: Մի օր ամեն ինչ կավարտվի, կավարտվի նաև մարդկանց սրտերի բաբախելը: Ամեն ինչ կանգ կառնի ու…մոլորակը խղճուկ կերևա: Կավարտվի նաև մեր կյանքը: Այո՛, մի՛ զարմացիր: Այդպիսին են այս կյանքի օրենքները. «Ամեն ինչ իր ավարտն ունի»:
    Եվ գուցե մի օր այս գնացքն էլ կանգ առնի, և մենք վերջապես կիջնենք վերջին կանգառում: Կյանքի վերջին կանգառ, ուրիշ ոչ մի կանգառներ այլևս չեն հայտնվելու մեր կյանքում: Հասել ենք այն ուղուն, որը շարունակություն չունի: Հիշում ենք կյանքի առաջին տարիները ու հիասթափվում այս աշխարհից, որ ամեն ինչ շատ շուտ է վերջանում: Բայց ինչ արած, գիտակցում ենք, որ ճանապարհը վերջացել է: Միգուցե շա՜տ արագ ենք քայլել, ինչը պետք չէր: Մտածում էինք` ինչքան արագ, այնքան շուտ կիմանանք կյանքի սցենարը: Ավարտվեց նաև մեր կանքի պատմությունը, բայց որքան գեղեցիկ էր այդ պատմությունը:Հետ հայացք դեպի անցալ ու այստեղ արգելակում ենք մի պահ ու փորձում հիշել,արդյոք ում էնք թողել մեր կառուցած երկիրը, մեր երեխաներին ու սարսափում ավելի շատ քան մահն էր:
    Ես կիսատ թողեցի իմ գործը,որ չարչարվի իմ սերունդները:
    Բայց ավաղ ուշ է, հետադարձ ճանապարհ էլ չէնք ունենալու:
    Գնահատե՛ք ամեն մի վայրկյանը, որ ապրում եք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կարող են լինել ձեր վերջին վայրկյանները։ Գիտե՛մ՝ մտածում եք, որ եթե ինչ-որ բան այսօր չասեք, կարող եք ասել վաղը, մյուս օրը, բայց մի պահ պատկերացրեք, որ չի լինի ո՛չ վաղը, ո՛չ մյուս օր… Պատկերացրեք և ամեն ինչ արեք հենց հիմա, կարծես թե այսօր ձեր ապրելու վերջին օրն է:
    Մայիսի 3Օ .ին ազատության հրապարակ բոլորս մի մարդու պես ասելու էնք մեր վերջին խոսքը,«քանի չենք հասել մեր վերջին կանգառը» որ մեզանից հետո մեր սերունդները մեզ չանիծեն:
    ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031