Հիմնադիր խորհրդարանը մայիսի 26-ին իրազեկման երթ էր կազմակերպել: Նախաձեռնության անդամները Հիմնադիր խորհրդարանի գրասենյակից Տիգրան Մեծ փողոցով շարժվեցին դեպի Երկաթուղային կայարան: Երթի ընթացքում նրանք քաղաքացիներին իրազեկում էին մայիսի 30-ին նախատեսված Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի մասին:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այս փուլում շատ մարդ հավաքելու անհրաժեշտություն չունեն. «Հանրահավաքին որքան շատ մարդ կա, այնքան ավելի ցանկալի է, բայց դա առաջնային չենք համարում, որովհետեւ պայքարի այս փուլում դա էական չէ»:
Հարցին, թե կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցելու են հանրահավաքին, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերին Հիմնադիր խորհրդարանը կոչ է արել զուգահեռ քաղաքական իրականություն ձեւավորելու նախաձեռնությանը. «Բաց հանրահավաք է: Եվ եթե հրավերի մասին է խոսքը, բոլորին հրավիրել ենք»:
Կարդացեք նաև
Չորեքշաբթի՝ մայիսի 26-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մայիսի 27-ին մեծ հավաք-երթ է պատրաստվում անցկացնել: Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հիմնադիր խորհրդարանը միանալո՞ւ է նախաձեռնությանը:
«Անշուշտ, մեր Հիմնադիր խորհրդարանի, 100-ամյակն առանց ռեժիմի շարժման ներկայացուցիչներից նույնպես շատ կան այդ գործընթացի մեջ: Մենք նույնպես մասնակցելու ենք եւ պաշտոնապես կոչ ենք արել մեր ժողովրդին որ մասնակցեն»,- պատասխանեց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ԵՐԲ ԽՈՍՔԵՐ ՉԿԱ ԱՍԵԼՈԻ:
Այսօր լավ օր է։ Հերի՛ք է մեզ տանջենք, լացենք, անհանգստանանք, տխրենք ինչ-որ դատարկ բաներից։ Ապրե՛ք․․․ Ապրե՛ք իրական կյանքով: Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացնում է, նրան հեռացրեք ձեր կյանքից կամ էլ ներեք, բայց դա մի՛ դարձրեք մի մեծ պատմություն․․․
Ինչո՞ւ դժվարացնել մի բան, եթե կարելի է ուղղակի հեշտ ու հանգիստ դրան լուծում տալ։ Ախր հասկացե՛ք՝ այս կյանքը տրվում է ՄԵԿ անգամ ու դուք ուրիշ հնարավորություն չեք ունենալու։ Այս կյանքում ամեն ինչ իր ավարտն ունի: Մի օր ամեն ինչ կավարտվի, կավարտվի նաև մարդկանց սրտերի բաբախելը: Ամեն ինչ կանգ կառնի ու…մոլորակը խղճուկ կերևա: Կավարտվի նաև մեր կյանքը: Այո՛, մի՛ զարմացիր: Այդպիսին են այս կյանքի օրենքները. «Ամեն ինչ իր ավարտն ունի»:
Եվ գուցե մի օր այս գնացքն էլ կանգ առնի, և մենք վերջապես կիջնենք վերջին կանգառում: Կյանքի վերջին կանգառ, ուրիշ ոչ մի կանգառներ այլևս չեն հայտնվելու մեր կյանքում: Հասել ենք այն ուղուն, որը շարունակություն չունի: Հիշում ենք կյանքի առաջին տարիները ու հիասթափվում այս աշխարհից, որ ամեն ինչ շատ շուտ է վերջանում: Բայց ինչ արած, գիտակցում ենք, որ ճանապարհը վերջացել է: Միգուցե շա՜տ արագ ենք քայլել, ինչը պետք չէր: Մտածում էինք` ինչքան արագ, այնքան շուտ կիմանանք կյանքի սցենարը: Ավարտվեց նաև մեր կանքի պատմությունը, բայց որքան գեղեցիկ էր այդ պատմությունը:Հետ հայացք դեպի անցալ ու այստեղ արգելակում ենք մի պահ ու փորձում հիշել,արդյոք ում էնք թողել մեր կառուցած երկիրը, մեր երեխաներին ու սարսափում ավելի շատ քան մահն էր:
Ես կիսատ թողեցի իմ գործը,որ չարչարվի իմ սերունդները:
Բայց ավաղ ուշ է, հետադարձ ճանապարհ էլ չէնք ունենալու:
Գնահատե՛ք ամեն մի վայրկյանը, որ ապրում եք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կարող են լինել ձեր վերջին վայրկյանները։ Գիտե՛մ՝ մտածում եք, որ եթե ինչ-որ բան այսօր չասեք, կարող եք ասել վաղը, մյուս օրը, բայց մի պահ պատկերացրեք, որ չի լինի ո՛չ վաղը, ո՛չ մյուս օր… Պատկերացրեք և ամեն ինչ արեք հենց հիմա, կարծես թե այսօր ձեր ապրելու վերջին օրն է:
Մայիսի 3Օ .ին ազատության հրապարակ բոլորս մի մարդու պես ասելու էնք մեր վերջին խոսքը,«քանի չենք հասել մեր վերջին կանգառը» որ մեզանից հետո մեր սերունդները մեզ չանիծեն:
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ