Լրահոս
Օրվա լրահոսը

«Լապատկեն ձեռքերս իշություն անենք, ՀԷՑ-ի աշխատակիցներին ասենք՝ տարեք, կուլ տվե՞ք»

Մայիս 26,2015 20:15

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները  էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման  դեմ իրենց բողոքը արտահայտել են  երեկվանից  «Մութ ժամեր» ակցիային միանալով: Նրանք երկու ժամով ՝ժամը 21:00-23:00-ին անջատել են իրենց տան հոսանքը: Նրանցից մի քանիսը վստահեցրեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ընդհանրապես կհրաժարվեն սպառումից, քանի որ գյուղովի վարկերի տակ «ճռռում են»,ապրելու հնարավորություն չունեն, իրենց պարտքերը չեն կարող տալ, էլ ուր մնաց ուրիշների թալանածի  պատճառով ավել փող վճարեն:

IMG_7645

 

«Լապատկեն ձեռքերս իշություն անենք, ՀԷՑ աշխատակիցներին ասենք տարեք, կուլ տվե՞ք, կարտոլն ու քյալամը եղավ, կապրինք, չէ, չենք ապրի, մեզ որտեղի՞ց, որ էդքան լույսի փող մուծենք»,- նեղվեցին գյուղացիները: Նրանցից մեկն ասաց, որ իրենց եկամտի միակ աղբյուրը Ռուսաստանն էր, որի ճամփան ցավալիորեն փակվեց իրենց գյուղի բնակիչների առաջ, մեծ մասին դեպորտ են խփել: «Թոշակս չի հերիքում, հազիվ եմ էլեկտրաէներգիայի ու հեռախոսի վարձ տալիս, մեր ընտանիքում աշխատող ձեռք չկա, եթե լույսը թանկանա, ահավոր վիճակ կլինի, մենք էլ լույսերը կանջատենք,  մութ ու խավարի մեջ  կնստենք», -ասաց գյուղացիներից մեկը:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031