Փարիզում Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառման ընթացքում հայ պատմաբանի եւ Ադրբեջանի մի քաղաքացու միջեւ վեճ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է թուրքական Yeniakit.com.tr կայքը:
Ադրբեջանի քաղաքացին, որի անունը չի նշվում, միջոցառման ընթացքում հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի մասին, որոնցում կար Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը հանելու մասին կետ:
Ըստ կայքի տեղեկատվության՝ այս հիշեցումից հետո վեճ է տեղի ունեցել ադրբեջանուհու եւ հայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի միջեւ: Այնուհետեւ միջոցառմանը ներկա հայեր, թուրքերի եւ ադրբեջանցիների սկսել են միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
https://www.youtube.com/watch?v=G4oovZvDXbs
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
I love You Mr. Klod