Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի տղամարդիկ: Նշենք, որ սա ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի ծննդավայրն է: Ըստ նրանց, Սառնաղբյուրը Շիրակի մարզի այն եզակի տեղանքներից է, որտեղից մինչեւ վերջերս արտագաղթ չկար, պարզապես գյուղի տղամարդիկ գնում էին խոպան: Սակայն վերջերս 3600 բնակիչ ունեցող այս գյուղից էլ մարդիկ սկսել են արտագաղթել, ընդ որում գնում են Եվրոպա, Մերձբալթյան երկրներ: Մեր զրուցակիցների ասելով, Ռուսաստանից գյուղի տղամարդկանց դեպորտ են արել:
«Գնում էին խոպան աշխատելու, բայց հիմա էդ էլ են կտրել գլխներից, գյուղի ջահելության 30 տոկոսը չի կարող դուրս գալ, դեպորտ են խփել, փակել են ճամփեքը»: Ինչքան էլ բարդ լինի Ռուսաստան գնալը, գյուղի տղամարդկանցից մեկի ասելով, եթե առաջիկայում էլեկտրաէներգիայի գինը թանկանա, իրենք կփախնեն Հայաստանից: «Հայաստանից փախնելը կփրկե մենակ, աղջիկ ջան,կոնկրետ իմ ընտանիքը 15 անձից է բաղկացած, բայց եթե թանկացավ լույսը, բոլորին կհավաքեմ, կթողնեմ կգնամ եղբորս մոտ, նա Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Նրանք էլցանցը ուտեն, մենք տա՞նք, Վրաստան ես մոտիկ մարդիկ ունեմ, Հայաստանից են ներարկում էլեկտրաէներգիա էնտեղ, բայց էնտեղ կոպեկներ են, իսկ էստեղ իրենք ուտում են, ժողովրդի ջանից են հանում»: Մեկ այլ սառնաղբյուրցի էլ ասաց, որ բոլորը մի մարդու պես պատրաստ են ոտքի կանգնել ու պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ