Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկով գազատար ցանց է կառուցել, սակայն այն պարապուրդի է մատնված

Մայիս 26,2015 17:41

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD) ստացված վարկային միջոցներով շուրջ մեկ տարի առաջ ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի գազիֆիկացումը:

Սակայն այդ գյուղերի բնակիչները դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից: Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն:

Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ մեկ գծամետր խողովակ անցկացնելու համար բնակիչները պետք է վճարեն 4 հազար դրամ: Այդ գումարը ներառում է եւ խողովակի արժեքը եւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազիֆիկացման ծախսը կազմում է 80-100 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից:

Խորհրդային տարիներին նշված գյուղերը, բացի Ոսկեպարից, գազիֆիկացված չեն եղել: Ոսկեպարով էր անցնում Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա գյուղ տանող գազատարը, եւ դրա փոխարեն Ոսկեպարն ադրբեջանական գազն անվճար էր ստանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031